Ուկրաինայում վարորդի` ընթացքի ժամանակ մահանալու հետևանքով ավտոբուսից աղջիկ է ընկել (տեսանյութ)
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Կամենսկոյե քաղաքում դպրոցական ավտոբուսի վարորդը մահացել է այն վարելու ընթացքում: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը:
Արդյունքում ավտոբուսը վթարի է ենթարկվել, ընթացքի ժամանակ ավտոբուսից աղջիկ է ընկել:
Նշվում է, որ 66-ամյա վարորդի մոտ գլխուղեղի կաթված է տեղի ունեցել:
Վթարի ժամանակ ավտոբուսում 20 աշակերտ և երկու ուսուցիչ է եղել:
Տեսանյութւոմ երևում է, թե ինչպես է առանց կառավարման մնացած ավտոբուսն ընթանում փողոցով և հարվածում կառուցվող խանութի ցանկապատին: Ընթացքի ժամանակ մեքենայից աղջիկ է ընկնում: Ելնելով տեսանյութից` աղջիկը լուրջ վնասվածքներ չի ստացել:










