Գունավոր թուղթ, սոսինձ ու տաղանդ. կոլումբացի կինը սովորական թղթից թռչունների գերիրական քանդակներ է ստեղծում (լուսանկարներ)
Կոլումբացի արվեստագետ Դիանա Բելտրան Հերերան ստեղծում է թռչունների գերիրական քանդակներ, որոնց նայելիս դժվար է հավատալ, որ դրանք բնության կողմից ստեղծված կենդանի արարածներ չեն:
Ինչպես նշում է odditycentral.com-ը, Հերերան բացառիկ տաղանդի շնորհիվ գունավոր թղթերն այնպիսի հմտությամբ է կտրատում, ծալում ու սոսնձում, որ արդյունքում ստացվում են արվեստի հետաքրքիր գործեր:
Կինը կարողանում է ստեղծել ամենատարբեր թռչունների քանդակներ՝ սովորական ճնճղուկից մինչև գունագեղ փետրավորմամբ արևադարձային թութակներ և աքլոր:
«Նախևառաջ շատ լավ ուսումնասիրել եմ թռչուններին ու շատ բան գիտեմ նրանց մասին: Քանդակներից յուրաքանչյուրը պատրաստելու համար ինձնից առնվազն չորս օր է պահանջվում»,-պատմել է կինը:



















