Մարգո Ռոբին և Քրիստիան Բեյլը կնկարահանվեն ամերիկացի ռեժիսոր Դևիդ Օուեն Ռասելի նոր ֆիլմում

14:32 • 13.02.20

Դերասաններ Մարգո Ռոբին և Քրիստիան Բեյլը կնկարահանվեն ամերիկացի ռեժիսոր Դևիդ Օուեն Ռասելի նոր ֆիլմում, հայտնում է Variety հրատարակությունը:

Աղբյուրը պատմել է, որ նախագծի սցենարն ու անվանումը դեռևս չի բացահայտվում, սակայն հայտնի է, որ Ռասելը կգրի սցենարը, իսկ ֆիլմի պրոդյուսերական աշխատանքներով կզբաղվի Մեթյու Բուդմանը:

Մի քանի ամսվա ընթացքում նա համապատասխան դերասանական կազմ է հավաքել և սպասել է, թե երբ հոլիվուդյան դերասաններն ազատ ժամանակ կունենան իրենց գրաֆիկում:

Ռեժիսորի համար Ռոբիի և Բեյլի հետ ֆիլմը հինգ տարվա մեջ առաջինը կլինի 2015 թվականին լույս տեսած «Ջոյ» դրամայից հետո, որում գլխավոր դերակատարն է Ջենիֆեր Լոուրենսը:

Դևիդ Օուեն Ռասելը «Մարտիկը» (2010 թվական), «Իմ ընկերը խենթ է» (2012 թվական) և «Խարդախություն ամերիկյան ձևով» (2013 թ.) ֆիլմերի համար երեք անգամ «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում առաջադրվել է «Օսկար» մրցանակի:

Մարգո Ռոբին և Քրիստիան Բեյլը կնկարահանվեն ամերիկացի ռեժիսոր Դևիդ Օուեն Ռասելի նոր ֆիլմում