«Գահերի խաղը» հեռուստասերիալի աստղ Սոֆի Թըրները պատրաստվում է մայրանալ. լրատվամիջոցներ
Ամերիկյան «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալի դերասանուհի Սոֆի Թըրները պատրաստվում է մայրանալ, հայտնում է ET Canada-ն:
Դերասանուհին ամուսնու` Ջո Ջոնասի հետ դեռևս համատեղ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել, սակայն աղբյուրը պատմել է հրատարակությանը, որ զույգի ընկերները և ընտանիքը շատ ուրախ են նրանց համար, իսկ դերասանուհին արդեն հատուկ հագուստներ է սկսել ընտրել ամենօրյա և հատուկ առիթների համար:
23-ամյա Սոֆի Թըրների և 30-ամյա Ջո Ջոնասի համար երեխան առաջնեկը կինի:
Աստղային զույգն ամուսնացել է 2019 թվականի մայիսին: Հարսանեկան արարողությունը կայացել է Լաս Վեգասում Billboard Music Awards մրցանակաբաշխությունից հետո: Այնուհետև երկրորդ մեծ միջոցառումը տեղի է ունեցել հունիսին Ֆրանսիայում:










