Ձայնագրություն է հրապարակվել Վիկտոր Ցոյի չհրատարակված ալբոմից (տեսանյութ)
Ձայնագրման Maschina Records ստուդիան ներկայացրել է «Դու կարող էիր հերոս լինել» (Ты мог быть героем) երգը «Կինո» ռոք-խմբի չհրատարակված ալբոմից:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, թողարկված ստեղծագործության աշխատանքային անվանումն է «Սերը կատակ չէ»: Երաժիշտները ձայնագրությունն արել են 1986 թվականին:
Նման վերնագրով ալբոմ «Կինո» խումբը, որի կազմում ելույթ էր ունենում Վիկտոր Ցոյը, նախկինում չի ունեցել, և եղած ձայնագրությունները տարածվել են առանձին հատվածների տեսքով այնպիսի սկավառակների վրա, ինչպիսին է «Չհրատարակված երգերը»:
Ամբողջական ալբոմը ստուդիան կհրապարակի մայիսին:









