«Մեռնելու ժամանակը չէ». Բիլի Այլիշը հրապարակել է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի գլխավոր երգը (տեսանյութ)

10:19 • 14.02.20

Ամերիկացի հայտնի երգչուհի Բիլի Այլիշը հրապարակել է Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմի` «Մեռնելու ժամանակը չէ» կինոնկարի գլխավոր երգը: 

Այն մասին, որ 18-ամյա Այլիշը պետք է կատարի ֆիլմաշարի հերթական մասի գլխավոր երգը, հայտնի էր դարձել հունվարի կեսերին: Երգչուհին դարձել է «Բոնդիանայի» ամբողջ պատմության մեջ ամենաերիտասարդ կատարողը: Ավելի վաղ 007 գործակալի մասին ֆիլմերի գլխավոր երգերը կատարել են Մադոննան, Փոլ Մաքքարթնին, այլք: 

Լույս ուրբաթ մոտ 4 րոպե տևողությամբ երգը հրապարակվել է YouTube տեսածառայությունում և այլ հարթակներում:

Բիլի Այլիշը հայտնի է դարձել 2016 թվականին Ocean Eyes դեբյուտային երգի թողարկումից հետո: Այս տարի նա հաղթանակ է գրանցել «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ` հաղթելով 4 գլխավոր անվանակարգերում:

 

 

«Մեռնելու ժամանակը չէ». Բիլի Այլիշը հրապարակել է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի գլխավոր երգը (տեսանյութ)