Ռոբերտ Պատինսոնը Բեթմենի կերպարում. հրապարակվել է առաջին թիզերը (տեսանյութ)

16:59 • 14.02.20

Համացանցում է հայտնվել դերասան Ռոբերտ Պատինսոնին Բեթմենի կերպարում ցուցադրող առաջին թիզերը: Հոլովակը հրապարակվել է FilmSelect Trailer-ի պաշտոնական YouTube-յան տեսաալիքում:

Սուպերհերոսի մասին թիզերում միայն գլխավոր հերոսն է հայտնվում` իր հագուստով և դիմակով: Բեթմենի դերն այս անգամ կատարելու է Ռոբերտ Պատինսոնը, ֆիլմում նկարահանվելու են նաև Զոի Քրավիցը, Քոլին Ֆարելը, Փիթեր Սքարսգաարդը, այլք:

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2020 թվականի հունվարի վերջին Լոնդոնում: Ֆիլմի ռեժիսորն է Մեթ Ռիվզը: Կինոնկարի համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2021 թվականի հունիսի 24-ին:

Սկզբնապես նախատեսված էր, որ Բեթմենի դերում պետք է հանդես գա Բեն Աֆլեքը, սակայն նրա փոխարեն հաստատել են Պատինսոնի թեկնածությունը, ինչի պատճառով ֆիլմի շատ երկրպագուներ արդեն իսկ սկսել են դերասանի դեմ բացասաբար տրամադրվել:

 

Ռոբերտ Պատինսոնը Բեթմենի կերպարում. հրապարակվել է առաջին թիզերը (տեսանյութ)