Փողոցային նկարիչ Բենքսին Սբ Վալենտինի օրվա առթիվ ուշագրավ աշխատանք է ներկայացրել

17:56 • 14.02.20

Մեծ Բրիտանիայում Բենքսի կեղծանունով փողոցային նկարիչը Սիրահարների տոնի առթիվ ուշագրավ աշխատանք է ներկայացրել: Նկարչի ստեղծագործության լուսանկարները հրապարակվել են Instagram սոցիալական կայքում:

Աշխատանքն արվել է բրիտանական Բրիստոլ քաղաքի շենքերից մեկի վրա: Նկարում պարսատիկով աղջնակ է պատկերված, իսկ ահա «հարվածի» տեղում կարմիր ծաղիկներից «հետքեր» են պատկերված:

Նկարչի էջին ավելի քան 7 միլիոն օգտատեր է հետևում: Նոր աշխատանքն ավելի քան մեկ միլիոն հավանում ունի:

 

 
 
 
View this post on Instagram

A post shared by Banksy (@banksy) on

Փողոցային նկարիչ Բենքսին Սբ Վալենտինի օրվա առթիվ ուշագրավ աշխատանք է ներկայացրել