Գիտնականները պարզել են, թե ինչու է խամրում համաշխարհային արվեստի ամենաճանաչված կտավներից մեկը
Նյու Յորքում գործող հետազոտողները և Օսլոյում Մունկի թանգարանի մասնագետները պարզել են, թե ինչու է խամրում Էդվարդ Մունկի «ճիչը» հայտնի կտավը:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով The New York Times պարբերականին, հասկանալու համար, թե ինչու է խամրում նկարը, փորձագետները հետազոտել են 1910-ին ստեղծված կտավի ներկի միկրոսկոպիկ փորձանմուշները:
Հարլեմի արվեստի գործերի գիտական հետազոտության լաբորատորիայի ղեկավար Ջենիֆեր Մասը պատմել է, որ նախնական վերլուծության ընթացքում հաջողվել է նկարի մակերեսին «ստալագմիտների» նման ինչ-որ բան նկատել:
Մասնագետի խոսքով՝ նորվեգացի նկարչի հանրաճանաչ կտավի վրա նանոբյուրեղներ են ձևավորվում, և դրա պատճառով խամրում են կերպարի բերանի հատվածը կենտրոնում, երկնքի և ջրի հատվածում:
Կտավի լիարժեք ուսումնասիրություններն ակնկալվում են գարնանը:










