Ջիգարխանյանի նախկին կինն ամուսնալուծությունից հետո առաջին անգամ անկեղծացել է՝ խոստովանելով իր սխալներն ու հրապարակավ ներողություն խնդրելով դերասանից (տեսանյութ)

20:28 • 16.02.20

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան ամուսնալուծությունից մոտ 3 տարի անց առաջին անգամ անկեղծ հարցազրույց է տվել НТВ հեռուստաալիքին՝ անդրադառնալով իր և դերասանի ծանոթությանն ու հարաբերությունների զարգացման ընթացքին:

Դաշնակահարուհին խոստովանել է, որ ամուսնանալով Ջիգարխանյանի հետ և սկսելով վայելել շքեղ կյանքի առօրյան՝ արդեն զղջացել է, որ իր ամուսինը երիտասարդ արքայազն չէ: Լիարժեք ընտանիք կառուցել իրենից 40 տարով մեծ դերասանի հետ նրա մոտ այդպես էլ չստացվեց:

«Կարծում եմ, որ դա մեր հարաբերությունների դանդաղ ընթանցքի պատճառներից մեկն է. նա հասկանում էր, որ տարիքային տարբերությունը լուրջ խոչընդոտ է»,- ասել է Վիտալինա Ռոմանովսկայան՝ նշելով, որ իրենց հարաբերությունները սկսել են զարգանալ, երբ դերասանը դեռ չէր ամուսնալուծվել նախկին կնոջից՝ Տատյանա Վլասովայից:

Ռոմանովսկայան խոստովանել է, որ ցանկացել է երեխա ունենալ Ջիգարխանյանից և դրա համար նա համոզել է 75-76 տարեկան դերասանին հետազոտություններ անցնել՝ հույս դնելով ժամանակակից բժշկության հրաշքներին:

Առաջին անգամ դաշնակահարուհին խոստովանել է, որ սխալներ է թույլ տվել շատ հարցերում:

Նրանց միջև տարաձայնությունների գագաթնակետը դարձել է Ջիգարխանյանի ստեղծած դրամատիկական թատրոնի կարգուկանոնը: Դառնալով թատրոնի տնօրեն՝ Ռոմանովսկայան շատ անգամ չի ենթարկվել գեղարվեստական ղեկավարի հրահանգներին և անտեսել է խաղացանկի վերաբերյալ նրա պահանջները:

Ջիգարխանյանի նախկին կինն ամուսնալուծությունից հետո առաջին անգամ անկեղծացել է՝ խոստովանելով իր սխալներն ու հրապարակավ ներողություն խնդրելով դերասանից (տեսանյութ)