Էմինեմի հայտնի երգի տեսահոլովակի դիտումները YouTube-ում գերազանցել են 1 միլիարդը (տեսանյութ)

23:53 • 17.02.20

Ամերիկացի ռեփեր Էմինեմը ևս մեկ անգամ հաստատեց իր բարձր կարգավիճակը հիփ-հոփի աշխարհում, երբ նրա հերթական ստեղծագործությունների մեկի տեսահոլովակը հատեց 1 մլրդ դիտումների սահմանը YouTube տեսահոսթինգում:

Ինչպես ներկայացնում է CNN-ը, 47-ամյա երգչի Rap God երգի պաշտոնական հոլովակն այդ արդյունքին է հասել թողարկումից 6 տարի անց:

Վեց րոպե տևողությամբ հոլովակում, որն ընդգրկվել է հիփ-հոփ կատարողի The Marshall Mathers LP 2 8-րդ ստուդիական ալբոմում, հանդես են եկել նաև իր ռեփ կատարող գործընկերներից մի քանիսը:

Rap God-ը Էմինեմի երրորդ ստեղծագործությունն է, որը 1 մլրդ-ից ավել դիտում է ունեցել: Մյուս երկուսը Not Afraid և Love the Way You Lie երգերն են:

Էմինեմի հայտնի երգի տեսահոլովակի դիտումները YouTube-ում գերազանցել են 1 միլիարդը (տեսանյութ)