Ադելը հայտնել է, որ նոր ալբոմը կթողարկվի սեպտեմբերին (լուսանկարներ)

13:04 • 18.02.20

Բրիտանացի հանրահայտ երգչուհի, «Գրեմմի»-ի բազմակի մրցանակակիր Ադելի «25» ալբոմի թողարկումից հինգ տարի անց երգչուհին հայտարարել է սեպտեմբերին ներկայացվելիք նոր ալբոմի մասին: Երգչուհին այս մասին հայտնել է ընկերոջ հարսանեկան արարողության ժամանակ ելույթ ունենալիս, գրում է Variety-ն:

Ադելն անցած հանգստյան օրերին մասնակցել է իր ընկերոջ հարսանեկան արարողությանը և ներկաներին հայտնել. «Իմ ալբոմին սպասեք սեպտեմբեր ամսին»:

Ըստ հաղորդման՝ պսակադրության արարողությունից հետո, երգչուհին անակնկալ ելույթ է ունեցել ներկաների առջև՝ կատարելով իր երգացանկից Rolling in the Deep երգը, Spice Girls բրիտանական փոփ-խմբի Spice Up Your Life երգը, Բեյոնսեի Crazy in Love ստեղծագործությունը և այլ երգեր:

2015 թվականին թողարկված «25» ալբոմից ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 22 միլիոն օրինակ։ 2011 թվականին լույս տեսած «21» և 2008 թվականի՝ «19» ալբոմներն իրենց ճանաչվածությամբ չեն զիջել երգչուհու վերջին ալբոմին։

Image result for Adele 25

Image result for Adele 25

Image result for Adele 25

Ադելը հայտնել է, որ նոր ալբոմը կթողարկվի սեպտեմբերին (լուսանկարներ)