Ջենիֆեր Լոուրենսը Պաոլո Սորենտինոյի նոր ֆիլմում հանդես կգա կին մաֆիոզի դերում

16:54 • 18.02.20

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը նկարահանվում է օսկարակիր ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի նոր` Mob Girl («Մաֆիայի աղջիկ») ֆիլմում՝ մարմնավորելով մաֆիայի կին պարագլխի կերպարը, գրում է Daily Mail-ը:

Հաղորդվում է, որ ֆիլմի սցենարի հիմքում իրական պատմություն է. ֆիլմը նկարահանվում է Թերեզա Կարպենտերի A Woman’s Life In The Underworld («Կնոջ կյանքը հանցավոր աշխարհում») բեսթսելերի հիման վրա:

Օսկարակիր դերասանուհին կկերտի Արլին Բրիկմանի կերպարը, որը կապ ունի նյույորքյան մաֆիայի ներկայացուցիչների հետ: Մաֆիայի ներկայացուցիչների հետ կապի պատճառով «Մաֆիայի աղջիկ» կամ «Մաֆիայի սիրուհի» մականունը ստացած աղջիկը 20-րդ դարի 70-ական թվականներին դարձել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության իրազեկիչ: Նրա տրամադրած տեղեկատության հիման վրա ոստիկանությունը կարողացել է ձերբակալել «Կոլոմբո» կլանի պարագլուխներին:


 

Image result for Jennifer Lawrence joins the New York Mafia in new movie role as female mobster

Image result for Jennifer Lawrence joins the New York Mafia in new movie role as female mobster

¿Arlyne was a Jewish racketeer¿s daughter who had a taste for Italian men,¿ said Paolo Sorrentino, pictured above, who will shoot the film in and around New York later this year

Ջենիֆեր Լոուրենսը Պաոլո Սորենտինոյի նոր ֆիլմում հանդես կգա կին մաֆիոզի դերում