Օզի Օսբորնը Պարկինսոնի հիվանդության պատճառով չեղարկել է համերգային շրջագայությունը

14:52 • 18.02.20

Հայտնի ռոք երաժիշտ Օզի Օսբորնը չեղարկել է Հյուսիսային Ամերիկայում նախատեսված շրջագայությունը՝ Պարկինսոնի հիվանդության դեմ բուժում ստանալու նպատակով, գրում է Independent-ը:

Black Sabbath ռոք խմբի մենակատարը բուժման նպատակով կմեկնի Շվեյցարիա: Հյուսիսային Ամերիկայում շրջագայությունը նախատեսված էր մայիսի 27-ից հուլիսի 31-ը:

Ռոք երաժիշտը այդ լուրն անձամբ է հայտնել:

«Չեմ ցանկանում սկսել շրջագայությունը, այնուհետև վերջին վայրկյանին մի շարք համերգներ չեղարկել: Այդպես արդարացի չի լինի երկրպագուների նկատմամբ»,-ասել է երաժիշտը:

Օսբորնն իր հիվանդության մասին պատմել էր բոլորովին վերջերս՝ կնոջ հետ տված անկեղծ հարցազրույցի ժամանակ:

Ռոքերը խոստովանել էր, որ այլևս ի վիճակի չէ թաքցնել առողջական խնդիրները, և որ ստիպված է բազմաթիվ դեղեր ընդունել նյարդային ցավին դիմանալու համար:

Օսբորնի խոսքով՝ հիվանդության առաջացման պատճառ է հանդիսացել ընկնելու հետևանքով ստացած ուժեղ հարվածը:

Պարկինսոնի հիվանդությունը վնասում է մկանները, դանդաղեցնում շարժումները, առաջացնում քնի խանգարումներ, քրոնիկ հոգնածություն՝ կտրուկ գցելով կյանքի որակը: Այն պրոգրեսիվ նյարդաբանական վիճակ է, որը ոչնչացնում է ուղեղի այն հատվածի բջիջները, որը պատասխանատու է շարժումների համար:

Image result for Ozzy Osbourne

Image result for Ozzy Osbourne

Image result for Ozzy Osbourne

Օզի Օսբորնը Պարկինսոնի հիվանդության պատճառով չեղարկել է համերգային շրջագայությունը