«Սոնիկ ոզնին» ֆիլմը հյուսիսամերիկյան կինովարձույթում 57 մլն դոլար է հավաքել՝ գերազանցելով բոլոր կանխատեսումները

13:38 • 18.02.20

«Սոնիկ ոզնին» ֆիլմը, չնայած բազմաթիվ քննադատությունների, անցած հանգստյան օրերին հյուսիսամերիկյան կինովարձույթում դրամարկղային մուտքերով գերազանցել է մյուս ֆիլմերին՝ հավաքելով 57 մլն դոլար, գրում է Fox News-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆիլմը գերազանցել է բոլորի սպասելիքները և արժանացել կինոսերների գնահատանքին: Ֆիլմի առաջին թրեյլերի ցուցադրությունից և դրան հաջորդած բացասական մեկնաբանություններից հետո, ֆիլմի թողարկումը հետաձգվել էր երեք ամսով՝ գլխավոր հերոսին «կերպարանափոխելու» նպատակով:

Կերպարանափոխությունը հաջողվել է, գրում է աղբյուրը և հավելում, որ ասվածի ապացուցը հանդիսատեսի բուռն արձագանքն էր: Ըստ նախնական հաշվարկների՝ առաջիկա չորս օրերի ընթացքում ֆիլմի շահույթը կհասնի 68 մլն դոլարի:

Աղբյուրը գրում է, որ Paramount-ի համար սա երկար սպասված հաջողություն էր՝ Gemini Man և Terminator: Dark Fate ֆիլմերի ձախողումներից հետո:

«Եթե չլսեք ձեր հաճախորդին, և սա վերաբերվում է ցանկացած ոլորտի, ապա կձախողեք»,- ասել է Paramount-ի բաշխման բաժնի ղեկավար Քրիս Արոնսոնը և հավելել, որ Սոնիկ ոզնու կերպարանափոխությունը շատ է դուր եկել երկրպագուներին:

«Այժմ, երբ նրանք դիտեցին ֆիլմը, հավանեցին ու ամեն ինչ հաջող ավարտ ունեցավ»,-ասել է նա:

Հայտնի համանուն տեսախաղի էկրանավորման ռեժիսորը Ջեֆ Ֆաուլերն է: Ֆիլմը հնչյունավորել են Ջիմ Քերին (բժիշկ Ռոբոտնիկ) և Բեն Շվարցը (Սոնիկ):

 

Image result for Sonic movie

Image result for Sonic movie

Image result for Sonic movie scenes

Image result for Sonic jim cary

«Սոնիկ ոզնին» ֆիլմը հյուսիսամերիկյան կինովարձույթում 57 մլն դոլար է հավաքել՝ գերազանցելով բոլոր կանխատեսումները