500 տարվա մեջ առաջին անգամ Վատիկանում Ռաֆաել Սանտիի էսքիզներով միանգամից 10 գոբելեն աշխատանքներ ներկայացվել են ցուցադրության (լուսանկարներ)

22:21 • 18.02.20

Վատիկանյան Սիքստինյան կապելլայի պատին «առաքյալների գործերը» աստվածաշնչյան թեմայով առաջին անգամ տասը գոբելեն աշխատանքներ են կախվել, հայտնում է gazeta.ru կայքը: 

Գոբելենները ստեղծվել են Ռաֆաել Սանտիի էսքիզների հիման վրա, որոնց ցուցադրությունը նվիրվել է նկարչի մահվան 500-ամյակին: Առաջին անգամ դրանք ցուցադրվել են նկարչի մահանալուց ամիսներ առաջ`1519 թվականի դեկտեմբերի 26-ին, պապի կապելլայում:

Վատիկանյան թանգարանների տնօրեն Բարբարա Յատտայի խոսքով` գոբելեններից յուրանքանչյուրը 50-60 կգ է կշռում և կազմված է ոսկեգույն և մետաքսե թելերից: Գոբելենների վրա պատկերված են դրվաքներ աստվածաշնչյան Պետրոս և Պողոս առաքյալների կյանքից:

Այս աշխատանքներից որոշներն անցյալում`1983 և 2010 թվականներին, ներկայացվել են Սիքստինյան կապելլայում: Այստեղ կայանալիք ցուցադրությունից հետո գոբելենները կուղարկվեն այնպիսի այլ ցուցասրահներ, ինչպիսիք են Լոնդոնի ազգային պատկերասրահն ու Սկուդերի դել Կվիրինալ հռոմեական սրահը:

Картинки по запросу "Десять гобеленов Рафаэля впервые за 500 лет вывесили в Сикстинской капелле"