«Վերջերս իմ հանդեպ մեծ ատելություն եմ զգում». Բիլի Այլիշը BRIT Awards-ի բեմում զգացմունքային ելույթ է ունեցել (տեսանյութ, լուսանկարներ)

14:42 • 19.02.20

Երեքշաբթի երեկոյան կայացած BRIT Awards 2020 երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը հաղթել է «Լավագույն միջազգային կին կատարող» անվանակարգում և մրցանակը ստանալիս զգացմունքային ելույթ է ունեցել՝ հայտնելով, որ սոցցանցերում իր հասցեին արված մեկնաբանությունները ստիպում են իր հանդեպ մեծ ատելություն զգալ, գրում է Daily Mail-ը:

«Ուզում եմ մի բան ասել, որի մասին մտածում էի բառացիորեն երկու վայրկյան առաջ: Վերջերս իմ հանդեպ մեծ ատելություն եմ զգում»,- մրցանակը ստանալիս ասել է երգչուհին:

«Երբ բեմ բարձրացա ու տեսա ձեր՝ ինձ ժպտացող հայացքները, դա ինձ անկեղծորեն ստիպեց հուզվել»,- ասել է 18-ամյա երգչուհին, որը մրցանակաբաշխության ժամանակ կատարել է նաև Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմի` «Մեռնելու ժամանակը չէ» կինոնկարի օրերս ներկայացված սաունդթրեքը:

Ավելի վաղ BBC Breakfast-ի հետ հարցազրույցում երգչուհին հայտնել էր, որ որոշել է սոցցանցերում ավելի քիչ ժամանակ անցկացնել, մասնավորապես՝ դադարել կարդալ օգտատերերի՝ իր հասցեին արված մեկնաբանությունները:

«Իմ կողմից հիմարություն է մինչև հիմա իմ հասցեին արված մեկնաբանությունները կարդալը: Պետք է վաղուց դադարեցնեի, հարցն այն է, որ ցանկանում էի շփվել երկրպագուներիս հետ, իսկ մարդիկ փչացրին դա»,- ասել էր երգչուհին:

 

Moving: An emotional Billie Eilish broke down at the 2020 BRIT Awards on Tuesday evening after admitting social media trolls had made her 'feel hated'

Tearful: Addressing fans at London's O2 Arena, a visibly moved Billie told the star-studded audience, 'I wanted to say something that I was thinking like two seconds ago… I’ve felt very hated recently'

Opening up: 'And when I was on the stage and I saw you guys smiling at me, it genuinely made me want to cry, and I want to cry right now, so thank you,' she added

Stirring: Moments earlier Billie performed new James Bond theme No Time To Die live for the first time

 

«Վերջերս իմ հանդեպ մեծ ատելություն եմ զգում». Բիլի Այլիշը BRIT Awards-ի բեմում զգացմունքային ելույթ է ունեցել (տեսանյութ, լուսանկարներ)