Հարիսոն Ֆորդը պատմել է «Աստղային պատերազմներ»-ում իր մահացած կերպարին վերակենդանացնելու առաջարկի մասին (տեսանյութ)

11:18 • 19.02.20

Ամերիկյան հայտնի դերասան Հարիսոն Ֆորդը հայտնել է, որ «Աստղային պատերազմներ․ Սքայուոքեր․Արևածագ» ֆիլմում կրկին հայտնվելու առաջարկը ստանալուց հետո նույնքան զարմացած է եղել, որքան երկրպագուները, գրում է USA Today-ը:

«Երբ Ջեյ Ջեյ Աբրամսն ասաց ինձ այդ մասին, պատասխանեցի. «Կատակում ես, ի՞նչ է: Ես մահացել եմ» (Ֆորդի կերպարը մահանում է «Աստղային պատերազմներ. Ուժի զարթոնքը» ֆիլմի վերջում): Ի պատասխան նա ասաց. «Ինչ-որ առումով՝ այո, բայց կարող ենք մի բան անել»,-ռեժիսորի հետ զրույցը ներկայացրել է դերասանը:

Դերասանի խոսքով՝ թեև այդ պահին Աբրամսը սցենարի վերաբերյալ մանրամասներ չի հաղորդել, սակայն ասել է, որ այն «պարզապես հանճարեղ կլինի»:

«Եվ ես համաձայնեցի։ Երբ Ջեյ Ջեյ Աբրամսը ինչ-որ բան է խնդրում, ես համաձայնում եմ։  Նա սովորաբար շատ համոզիչ է»,- հավելել է դերասանը:

Հայտնի ֆիլմի իններորդ դրվագում ցուցադրվել է Ֆորդի կերպարի՝ Հան Սոլոյի զրույցը որդու՝ Կայլո Ռենի հետ, որի դերում հանդես է գալիս Ադամ Դրայվերը:

 

Image result for Харрисон Форд рассказал, что думает о своем камео в "Звездных воинах"

Հարիսոն Ֆորդը պատմել է «Աստղային պատերազմներ»-ում իր մահացած կերպարին վերակենդանացնելու առաջարկի մասին (տեսանյութ)