Գիտնականները հայտնաբերել են Նեֆերտիտի թագուհու դամբարանի գտնվելու հավանական վայրը

02:52 • 21.02.20

Եգիպտոսում Թութանհամոն փարավոնի դամբարանի տարածքում ռադիոտեղորոշիչ սարքավորումների միջոցով իրականացված ուսումնասիրությունը բացահայտել է պատերից այն կողմ թաքնված սրահների առկայության հավանականությունը:

Ինչպես հայտնում է Nature ամսագիրը, Թագավորների հովտում տեղի ունեցած հետազոտությունները կարող են բացահայտել երիտասարդ փարավոնի մոր՝ Նեֆերտիտի թագուհու դամբարանի իրական վայրը:

Ռադարների օգնությամբ հնագետները հայտնաբերել են Թութանհամոնի մումիայի մոտակայքում գտնվող գաղտնի խցիկը, ուր ուղղորդող միջանցք կա: Գիտնականները պեղումների ժամանակ հատուկ ռադարներ են օգտագործում՝ փխրուն պատերը չվնասելու համար: Հենց այդ պատճառով էլ անհնար է առանց վնասելու բացել դամբարանի որոշ հատվածներ:

Գիտնականները հայտնաբերել են Նեֆերտիտի թագուհու դամբարանի գտնվելու հավանական վայրը