Պերուում ներկայացվել է ինկերի պատմության մասին բացառիկ ձեռագիր, որը գողացվել էր 140 տարի առաջ
Պերուի ազգային գրադարանը ներկայացրել է ինկերի կայսրության պատմության մասին բացառիկ ձեռագիրը, որը գողացվել էր 140 տարի առաջ Երկրորդ խաղաղօվկիանոսյան պատերազմի ընթացքում երկրի օկուպացիայի ժամանակ, գրում է MSN-ն:
«Հուշեր Պերուական միապետության և ինկերի պատմության մեջ որոնումների մասին» ձեռագիր-աշխատությունը կազմվել է 1838 թվականին:
«Այդ փաստաթղթի արժեքը գնահատման ենթակա չէ: Հեղինակն ուսումնասիրել է այն ժամանակաշրջանի փաստաթղթերը, որոնք այժմ անհետացել են, որոնց օգնությամբ պատկերել է պերուական մշակույթի արմատները ՝ ընդհուպ իսպանացիների ժամանումը», - ասված է գրադարանի հաղորդագրության մեջ:
Ձեռագիրը, ի թիվս այլ արժեքավոր գրքերի, ազգային գրադարանից հափշտակվել է 1881-83 թվականներին, երբ Պերուի մայրաքաղաք Լիման գրավվել է Չիլիի զորքերի կողմից: Ավելի ուշ Չիլիի իշխանությունները Պերուին են վերադարձրել մոտ 4,5 հազար հատոր, սակայն Սաուարաուրա Ինկայի ձեռագիրը հայտնվել է Բրազիլիայում:










