«Սիրահարների տուն, պտղատու այգի». Պոմպեյում վերականգնումից հետո երեք տուն է բացվել զբոսաշրջիկների համար (լուսանկարներ)
Իտալիայում զբոսաշրջային այցելությունների համար բացել են Պոմպեյ քաղաքի տներից երեքը: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Պոմպեյի հնագիտական այգու պաշտոնական կայքում:
Վերոնշյալ տներում, որոնք ներկայացված են Casa degli Amanti, Casa del Frutteto և Casa della Nave Europa անուններով, վերջին վեց տարում վերականգնման աշխատանքներ են իրականացվել:
Casa degli Amanti-ն կամ Սիրահարների տունը, ենթադրաբար, հասարակաց տուն է եղել: Դա միակ տունն է, որի երկրորդ հարկը գրեթե ամբողջությամբ պահպանվել է: Շենքը թվագրվում է մ.թ.ա. առաջին դարին: Այն զարդարված է տարատեսակ պատկերներով ու տեսարաններով:
Տան մոտ պահպանվել է Amantes, ut apes, vitam mellitam exigunt. Velle լատինական գրությունը, որը թարգմանաբար նշանակում է «Սիրահարները, ինչպես մեղուներ, ապրում են մեղրի պես քաղցր կյանքով: Թող այդպես լինի»:
Casa della Nave Europa շենքում նախկինում պահվել են ընտանի կենդանիներ:
Casa del Frutteto («Պտղատու այգի») կառույցը զարդարված է գեղեցիկ որմնանկարներով, իսկ ներսում համալրված է կանաչ այգիներով:













