Փարիզում վաճառվել է Ռուբիկի խորանարդներից հավաքված «Մոնա Լիզան»

22:37 • 24.02.20

Փարիզում կայացած աճուրդում վաճառվել է ֆրանսիացի սթրիթ արտի վարպետ Ֆրանկ Սլամի «Մոնա Լիզա» աշխատանքը, որն առավել հայտնի է Invader («Զավթիչ») անունով:

Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Le Figaro-ին, արվեստի գործը պատրաստված է Ռուբիկի 330 խորանարդներից:

Ֆրանսիական պարբերականի տվյալներով՝ յուրատեսակ աշխատանքը վաճառվել է 480 հազար եվրոյով: Միևնույն ժամանակ նշվում է, որ փորձագետներն այն 4 անգամ ավելի ցածր էին գնահատում:

Փարիզում վաճառվել է Ռուբիկի խորանարդներից հավաքված «Մոնա Լիզան»