ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բժշկի ցուցումով «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ
15:18
Ավելի ուշ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը Tert.am-ին փոխանցեց, որ Ռոբերտ Քոչարյանը «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:
«Տեղափոխությունը եղել է բժշկի ցուցումով, նախընտրության հարց չի եղել, ավելին չեմ կարող այս պահին ասել»:
12:53
Մարտի 7-ի ուշ երեկոյան ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի մեկի» գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման պատճառով են տեղափոխել: Դեռևս ընթացող զննության արդյունքներով՝ որոշում է կայացվելու հետագա բուժման բնույթի վերաբերյալ»,-ասաց նա:
Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ այժմ Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը լավ է։
Նա այլ մանրամասներ չփոխանցեց:
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով:










