Իրավապահների բազմամարդ և զինված այցը ոչ թե օրենք հաստատելուն էր միտված, այլ իշխանական քմահաճույք էր. Նարեկ Մալյանը՝ «Վստրեչի Ապերի» տան խուզարկության մասին
«ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել, որը վերաբերում է նախօրեին Արամ Վարդանյանի տանը տեղի ունեցած խուզարկությանը: Ներկայացնում ենք Նարեկ Մալյանի գրառումն ամբողջությամբ.
«Այն ինչ ես տեսա Արամ Վարդանյանի (վստրեչի ապեր) տան տեսանյութում որևէ կապ չունի հանցավորության դեմ պայքարի հետ:
Որպես իրավապահ համակարգում երկար տարիներ աշխատանքի փորձ ունեցող և հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկ մի քանի խոսքով բացատրեմ:
Նախ` ինչպես հասկացա իշխանության նպատակը քրեական հեղինակությանը ոչ թե ձերբակալելը կամ վնասազերծելն էր, այլ նրա հետ համատեղ շոու նկարահանելու պայմանավորվածություն ձեռք բերելն էր, ինչը չի հաջողվել և ինչին հետևել է այդ զինված հարձակումը: Ըստ էության իրավապահների բազմամարդ և զինված այցը ոչ թե օրենք հաստատելուն էր միտված, այլ իշխանական քմահաճույք էր:
Սա այն դեպքում, երբ օրինակ 30 մահակներով զինված տրանսվեստիտ մարմնավաճառներ հարձակվել էին ոստիկանության կենտրոնի բաժնի վրա, ծեծել էին ոստիկաններին և մնացել անպատիժ: Տրանսվեստիտ մարմնավաճառների նկատմամբ ուժ չկիրառվեց: Յուբկով տղաները մեր երկրում անպատիժ են, իսկ մյուսները, եթե հրաժարվում են կամովին նկարահանվել ասվալտապառկեցման կրկեսային համարներում՝ ենթարկվում են ապօրինի հարձակման:
Երբեք և ոչ մի դեպքում ապօրինությամբ ապօրինության դեմ չեն պայքարում»:










