Բրազիլիայում հորդառատ անձրևներով պայմանավորված ջրհեղեղի հետևանքով 41 մարդ է մահացել
Բրազիլիայի Սան Պաուլո նահանգում չդադարող հորդառատ անձրևներն ու սողանքները ջրհեղեղի պատճառ են դարձել: Корреспондент-ի փոխանցմամբ՝ վատ եղանակային պայմանանների հետևանքով առնվազն 41 մարդ է մահացել:
Հաղորդվում է նաև, որ 29 մարդ մահացել է նահանգի ափամերձ հատվածում գտնվող Գուարուժա քաղաքում, որտեղ 24 ժամում տեղացած անձրևը գերազանցել է ամսական տեղումների քանակը: Քաղաքում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, որոնց միացել են բանակն ու քաղաքացիական ուժերը:
Եվս 8 մարդ է մահացել Սանտուս քաղաքում, երեքը՝ Սան Վիսենտեում, որտեղ որոնողական աշխատանքներն ավարտվել են նախօրեին: Եվս 39 մարդ անհետ կորած է համարվում:










