Մետրոյում ՀՀ վարչապետի բուկլետը պատռած աղջիկը երբևէ Ոստիկանությունում չի աշխատել
ՀՀ ոստիկանության «Ֆեյսբուքի» էջը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ նախօրեին Երևանի մետրոյում ՀՀ վարչապետի տված բուկլետը պատռած և այն Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ նետած աղջիկը երբևէ ՀՀ ոստիկանությունում չի աշխատել.
«Վերջերս մետրոպոլիտենում տեղի ունեցած միջադեպի հետ կապված՝ ԶԼՄ-ից մեկը տեղեկատվություն է տարածել, որ աղջիկը ոստիկանության աշխատակից է: Տեղեկացնում ենք, որ միջադեպի մասնակից աղջիկը երբևէ ոստիկանության ծառայող չի եղել և ներկայում էլ չի աշխատում»:
Հիշեցնենք, որ նախօրեին, երբ վարչապետը Երևանի մետրոյում, սահմանադրական քարոզարշավի շրջանակում բուկլետ էր բաժանում մարդկանց, քաղաքացիներից մեկը, վերցնելով վարչապետից բուկլետը, պատռեց այն և նետեց Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ:










