100-ամյա չինացին ապաքինվել է կորոնավիրուսից

19:19 • 08.03.20

Չինաստանում 100-ամյա տղամարդն ապաքինվել է կորոնավիրուսից և շաբաթ դուրս գրվել հիվանդանոցից:

Ինչպես հաղորդում է CNN-ը՝ հղում անելով չինական աղբյուրին, տղամարդուն հոսպիտալացրել են Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում, որտեղ բռնկվել է նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակը:

Տղամարդը ծնվել է 1920 թվականին: Վերջինիս հիվանդանոց էին տեղափոխել փետրվարի 24-ին: Նրա մոտ առկա են նաև ուղեկցող առողջական խնդիրներ՝ Ալցհեյմերի հիվանդություն, սրտի անբավարարություն և հիպերտոնիկ հիվանդություն: Արդյունավետ բուժման շնորհիվ նրան հաջողվել է ոտքի կանգնեցնել:  

Հիշեցնենք, որ օրեր առաջ հաղորդվում էր Չինաստանում 101-ամյա տղամարդու՝ կորոնավիրուսից ապաքինման մասին: