Չինաստանում 1 օրում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացել է 27 մարդ, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 80 հազար 695-ի

06:03 • 08.03.20

Չինաստանում 1 օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման հաստատված 44 դեպք է եղել, վարակակիրների թիվը հասել է 80 695-ի, 27 մարդ մահացել է, 1661-ը բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում երկրի Առողջապահության պետական կոմիտեի տվյալները:

«Առողջապահության հարցերով պետական կոմիտեն 31 նահանգներից տեղեկություն է ստացել նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 80 695 հաստատված դեպքի մասին, այդ թվում՝ ներկայումս հիվանդ է 20 533 մարդ, որոնցից 5264-ը ծանր վիճակում է: 57 065 արդ դուրս է գրվել հիվանդանոցներից, իսկ 3097-ը մահացել է»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրությունում: