Գիզայում եգիպտոսցին մահացել է` ընկնելով բուրգերից մեկի վրայից

14:13 • 08.03.20

Եգիպտական Գիզայում եգիպտոսցին մահացել է` ընկնելով Խեֆրենի բուրգի վրայից: Այս մասին տեղեկացնում է  al-Masry al-Youm պորտալը` հղում անելով Եգիպտոսի տուրիզմի նախարարության մամուլի հաղորդագրությանը:

Հաղորդագրության համաձայն, երիտասարդ եգիպտոսցին մարտի 8-ի առավոտյան ընկել է 135-մետրանոց բուրգից ու մահացել:

Նախարարություն տեղեկացրել է, որ գործը փոխանցվել է դատախազություն, կատարվում է հետաքննություն: