Ուկրաինայի նախկին վարչապետ Գոնչարուկը տեսանյութով դիմել է ուկրաինացիներին (տեսանյութ)

14:44 • 08.03.20

Ուկրաինայի նախկին վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը Telegram-ի իր ալիքում հրապարակված տեսանյութվ դիմել է ուկրաինացիներին:

Գոնչարուկը շնորհակալություն է հայտնել իրեն աջակցողներին և հայտարարել է, որ հետագայում էլ աշխատելու է հանուն Ուկրաինայի հաջող ապագայի:

«Կես տարվա աշխատանքով մեր թիմը հիմք է ստեղծել բարեփոխումների ու փոփոխությունների համար: Բայց շատ բաներ մենք ուղղակի չհասցրեցինք: Մենք չէինք հարմարվում օլիգարխներին, չէինք գործում հանուն ռեյտինգի և զիջումների չէինք գնում մեր խղճի հետ: Մենք միշտ առաջնորդվում էինք արժեքներով, որոնք հատուկ են մեր ուկրաինացի ժողովրդի համար:

Ես շնորհակալ եմ մեր թիմին, յուրաքանչյուրին, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու վերջին կես տարվա ընթացքում: Այժմ մենք շարժվում ենք առաջ, որպեսզի կյանքի կոչենք այն ամենը, ինչ չենք հասցրել անել, հանուն մեր պետության հաջող ապագայի»,-նշել է Գոնչարուկը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, մարտի 2-ին Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հրաժարական է տվել: Դա տեղի է ունեցել երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո: