Լվովում ծայրահեղականները կոչ են արել այրել այն քոլեջը, որտեղ ուսուցումն իրականացվում է ռուսերենով
Ուկրաինայի Լվով քաղաքում ազգայնականները կոչ են արել այրել քոլեջը՝ ռուսերենով կրթությունը կազմակերպելու պատճառով: Այս մասին տեղեկացնում է strana.ua կայքը` հղում անելով կրթական կենտրոնի տնօրեն Իրինա Մելնիկին:
Լվովի համար 45 քոլեջը հանդիսանում է երկրի խոշորագույն ռուսալեզու կրթական կենտրոնը, այստեղ սովորում է ավելի քան 1000 դպրոցական:
Վերջին տարիներին քոլեջն անընդհատ ենթարկվում է ազգայնականների հարձակումներին, ուսուցիչներին մեղադրում են «ռուսական աշխարհի» քարոզչության և «ուկրաինացի երեխաներին ռուսաֆիկացնելու» համար:
Մասնավորապես, ուկրաինացի ազգայնական Իգոր Դևբիչը հայտարարել է, որ ուսումնական կենտրոնը դաստիարակում է «նոր անջատողականներ, փախստականներ, ներգաղթյալներ, փոքրիկ ռուսներ, նոր ռուսներ և ուկրաինաֆոբներ»:
Իրինա Մելնիկը հայտարարել է, որ շայրահեղականները ցանկանում են «այրել քոլեջը և փնտրում են ռուսական աշխարհի ինչ-որ գաղտնի սենյակ»:
Քոլեջի ղեկավարությունն ընդգծել է, որ միջնակարգ կրթության մասին նոր օրենքը (այն դեռևս չի ստորագրվել երկրի ղեկավարի կողմից), թույլ կտա տարրական դպրոցում երեխաներին կրթել ռուսերենով, իսկ քոլեջի աշակերտների 80%-ը հրաժարվում է ուկրաիներեն լեզվով կրթություն ստանալուց:










