Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման ևս 3 դեպք է հայտնաբերվել
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք է արձանագրվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են վիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Հիվանդության ախտորոշում է ստացել մեկական մարդ Կալինինգրադի, Բելգորոդի և Մոսկվայի մարզերում: Նշվում է, որ բոլոր վարակվածները վերջին երկու շաբաթում մեկնել էին Իտալիա: Նրանց հոսպիտալացրել են և տեղավորել ինֆեկցիոն վերակենդանացման բաժնում:
Պարզվել է մարդկանց շրջանակը, որոնց հետ հիվանդները շփվել են Ռուսաստանի տարածքում: Նրանց նկատմամբ բուժհսկողության սահմանելուն ուղղված աշխատանքներ են տարվում: Նրանք լաբորատոր հետազոտություններ են անցնում:
Ռուսաստանում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակման 17 դեպք է արձանագրվել, որոնցից երկուսը՝ Չինաստանի քաղաքացիների մոտ, 14-ը՝ ՌԴ քաղաքացիների, մեկը՝ Իտալիայի քաղաքացու:
Վերջին տվյալներով՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 107 644 մարդ, մահացել՝ 3652-ը, բուժվել՝ 60 659-ը: Չինաստանից դուրս մահացության դեպքերը կազմում են 555:










