Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. հիվանդանոց տեղափոխված վարորդն ու 4 ուղևորները նույն թաղամասից են և անչափահասներ են. Shamshyan.com

17:16 • 08.03.20

Պարզվել է մարտի 5-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթվարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդի և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Մասիս քաղաքի բնակիչ, 17-ամյա Արսեն Մ.-ն, ինչի հետևանքով նա և նրա ուղևորներ, Մասիս քաղաքի բնակիչներ, 17-ամյա Սամվել Հ.-ն, 17-ամյա Արտյոմ Պ.ն, 16-ամյա Արման Հ.-ն և 16-ամյա Դավիթ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնութունը ստանալուց հետո Արսեն Մ.-ն, Սամվել Հ.-ն, Արտյոմ Պ.ն և Արման Հ.-ն տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Պարզվել է նաև, որ վարորդ Արսեն Մ.-ն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մարտի 5-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Opel Vectra մակնիշի 35 ՏQ 355 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ դեպի Մասիս ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե 2 էլեկտրասյուների, տապալել այն և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել դաշտում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: