Սիրիական գյուղի բնակիչները քարեր են նետել ամերիկյան ռազմական ավտոշարասյան ուղղությամբ

14:49 • 08.03.20

Սիրիական Ալ-Հասաքա նահանգում գտնվող ալ-Կուզլիա գյուղի բնակիչները թույլ չեն տվել ամերիկյան ռազմական ավտոշարասյունը մուտք գործի իրենց գյուղ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով սիրիական Sham FM ռադիոկայանին:

«Ալ-Հասաքա նահանգի Թել-Թամր քաղաքից արևմուտք գտնվող ալ-Կուզլիա գյուղի բնակիչներն ամերիկյան օկուպանտների 7 զրահամեքենայից բաղկացած ավտոշարասյունը թույլ չեն տվել մտնի գյուղ, քարեր են նետել նրանց ուղղությամբ և ստիպել են նահանջել»,-ասված է ռադիոկայանի հաղորդագրության մեջ:

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011թ.: 2017թ. վերջում հայտարարվել էր Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության նկատմամբ հաղթանակի մասին: Երկրի առանձին շրջաններում շարունակվում է ահաբեկիչների մաքրման աշխատանքները: Ներկա դրությամբ առաջնահերթ հարցեր են քաղաքական կարգավորումը, Սիրիայի վերականգնումն ու փախստականների վերադարձը: