Թուրքիայում ավտոբուս է վթարվել. 35 մարդ տուժել է

22:01 • 08.03.20

Թուրքիայի Օսմանիե նահանգում ավտոբուս է վթարվել, որը տեղափոխում էր Կանանց միջազգային օրվա առթիվ թանգարան այցելած ուղևորներին:

Ինչպես հաղորդում է «Թրենդ» գործակալությունը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին, ավտովթարի հետևանքով 35 մարդ է տուժել: Դեպքի վայրում մեծ թվով շտապ օգնության մեքենաներ են գտնվում:

Իրենց աշխատանքն են անում նաև փրկարարներն ու ոստիկանները: Վիրավորներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ: