Կորոնավիրուսը տարածվել է աշխարհի ավելի քան հարյուր երկրում

16:49 • 09.03.20

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսի ախտահարման դեպքերի թիվը հասել է 110 034-ի:

Միևնույն ժամանակ, վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 3610 նոր վարակակիր և 71 մահվան դեպք: Կորոնավիրուսը տարածվել է աշխարհի ավելի քան հարյուր երկրում:

Այս թվերը ներկայացված են gisanddata.maps.arcgis.com պորտալում, որտեղ իրական ժամանակի ռեժիմով հրապարակվում է վարակի հետ կապված թարմ վիճակագրությունը:

Ըստ այդ տվյալների ՝ հիվանդության հաստատված դեպքերի թվով առաջին հինգ երկրներն են` Չինաստանը (80.699), Հարավային Կորեան (7,314), Իրանը (6,566), Իտալիան (5,883), Գերմանիան (951):

Միևնույն ժամանակ, ավելի քան 60 հազար մարդ ամբողջ աշխարհում բուժվել է այդ հիվանդությունից: