Գերմանիայում տեղի ունեցած բազմազգ զորավարժությանը հայ խաղաղապահները կրկին աչքի են ընկել հմուտ գործողություններով 

18:48 • 09.03.20

ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմակայանում մասնակցել են «Կոսովոյի ուժեր» բազմազգ զորավարժությանը: Այս մասին հայտնում են Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից:

Հայ խաղաղապահները ևս մեկ անգամ աչքի են ընկել հմուտ և կազմակերպված գործողություններով և արժանացել զորավարժության կազմակերպիչների բարձր գնահատականներին: