Հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները բարդ ռելիեֆային պայմաններում մասնագիտական վարժանք են իրականացրել

18:56 • 09.03.20

5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ մարտի 9-ին անցկացվել են մասնագիտական հավաքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ցուցադրվել են տեղանքի բարդ ռելիեֆային պայմաններում քողարկման հնարքներ, կազմակերպվել և իրականացվել են մարտական հրաձգությամբ հատուկ վարժանքներ մանր և միջին տրամաչափի զենքերից: