Ֆրանսիայում կինը մահացել է՝ քնած ժամանակ ընկնելով մեքենայից
Իտալիայի երեսնամյա քաղաքացին մահացել է Ֆրանսիայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, երի ժամանակ ընկել է մեքենայից: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Agence France-Presse-ին:
Երկրի ժանդարմերիայի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը, Օսեր քաղաքի շրջանում: Մեքենան, որը վարել է իտալուհու ծնողներից մեկը, շարժվելիս է եղել Լիոն-Փարիզ ավտոմայրուղիով: Կինը քնած է եղել հետևի նստարանին: Անհայտ պատճառով բացվել է դուռը, որի վրա հենված է եղել կինը, ինչի հետևանքով վերջինս ընկել է ճանապարհին:
Կանգնելով փողոցի մեջտեղում՝ նա փորձել է անցնել ճանապարհը, սակայն նրան իրար հետևից երկու մեքենա է հարվածել: Տուժածը հիվանդանոցում մի քանի ժամ անց մահացել է:










