Իսկ ով ինձ կարող է բացատրել, թե մանդատս ինչո՞ւ պետք է վայր դնեմ. Սոֆյա Հովսեփյան

20:59 • 09.03.20

Ես անգամ նման հարց չեմ մտածել, նույնիսկ ժամանակ չեմ ունեցել նման հարցի մասին մտածելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք պատրաստվում է պատգամավորական մանդատը վայր դնել:

«Իսկ ով ինձ կարող է բացատրել, թե ինչու պետք է մանդատս վայր դնեմ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Ֆեյսբուքի» օգտատերերից մեկի՝ Սոֆյա Հովսեփյանի պատգամավորական մանդատը վայր դնելու մասին գրառման տակ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը մեկնաբանել էր՝ «ուտի» (նկատի ունենալով մանդատը Tert.am), Սոֆյա Հովսեփյանն ասաց. «Քաղաքապետի խոսնակը ոչ կոռեկտ է արտահայտվել, բայց դա չի նշանակում, որ որևէ կերպ կամ ինձ մոտ, կամ որևէ մեկի մոտ լուրջ արձագանք է գտել»:

Հարցին, թե ինչու են ցանկանում, որ վայր դնեք մանդատը, այդ թվում թիմի ներսում, Հովսեփյանը նշեց, որ ոչ մի պատգամավոր նման պահանջ չունի և իր դեմ որևէ քայլ չի տեսնում գործընկերների կողմից: «Ընդհակառակը, դատապարտել են այդ թիմի անդամ կոչվածի արտահայտությունը»,-ասաց նա:

Սոֆյա Հովսեփյանն իր մանդատը վայր դնելու վերաբերյալ խոսակցությունների պատճառը համարեց այն, որ որոշ խմբեր իր տեսակետի հետ համակարծիք չեն: «Դա արդեն այնքան սովորական բան է, որ ով պարապ է մնում դա է անում»,-ասաց նա: