«ՈՒԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և «Արտաժան» կոչվող սարից մոտ 30 մ գլորվել

09:32 • 09.03.20

Մարտի 8-ին, ժամը 17:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի «Արտաժան» կոչվող սարալանջին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և «Արտաժան» կոչվող սարից մոտ 30 մ գլորվելով հայտնվել է ձորակում։

Փրկարարները տուժածներ Արամ Ս.-ին, Արմեն և Գալյա Ղ.-երին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վերջիններս հոսպիտալացվել են Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։