Կալիֆոռնիայի ափերին 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ-ի արևմուտքում` Կալիֆոռնիայի ափերին, 5,9 մագնիտուդ ուժով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը:
Երկրաշարժը տեղի է ունեցել Երևանի ժամանակով ժամը 06:59-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պետրոլիա ոչ մեծ բնակավայրից 86 կիլոմետր դեպի արևմուտք: Երկրաբանական ծառայության տվյալներով` օջախը գտնվել է 2,2 կիլոմետր խորության վրա:
Եվրոպական միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնի տվյալներով` երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,8 մագնիտուդ:
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:










