Փրկարարները հայտնաբերել են Թռչկանի ջրվեժ տանող ճանապարհին մոլորված ՌԴ քաղաքացիներին
Մարտի 8-ին` ժամը 20:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մազի դեպի Թռչկանի ջրվեժ տանող ավտոճանապարհին զբոսաշրջիկներ են կորել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Փրկարարները ոստիկանության հետ համատեղ Թռչկանի ջրվեժից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում՝ շինության ներսում, հայտնաբերել են ՌԴ քաղաքացիներ Վալերի Ս.-ին (ծնված 1999 թ.) և Անաստասիա Բ.-ին (ծնված 1999 թ.), ովքեր տեղափոխվել են Գյումրի քաղաք:










