Հնդկաստանում 3-ամյա երեխայի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել
Հնդկական Կերալա նահանգում բժիշկները ընտանիքի հետ Իտալիայից վերադարձած 3-ամյա երեխայի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել․ հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Վարակման այս դեպքը Հնդկաստանում թվով 41-րդն է: Վարակակիրներից երեքը ապաքինել և դուրս է գրվել հիվանդանոցներից:
Հնդկաստան ժամանած տղայի մոտ օդանավակայանում բարձր ջերմություն է հայտնաբերվել, որից հետո նրան ընտանիքի հետ միասին կարանտին գոտի են տեղափոխել: Երկուշաբթի ստացված արդյունքները հաստատել են երեխայի մոտ կորոնավիրուսի առկայությունը:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:










