Իրանում մեկ օրում կորոնավիրուսի 595 նոր դեպք է հաստատվել

16:04 • 09.03.20

Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է մեկ օրում կորոնավիրուսի հաստատման 595 նոր դեպքի մասին, գրում է theguardian.com-ը՝ մանրամասնելով, որ դրանում ներառված է նաև մահվան 43 դեպք:

Այժմ երկրում ընդհանուր առմամբ կա ախտահարման 7161 և մահվան 237 դեպք: Ապաքինվածների քանակը 2394-ն է:

Բրիտանական պարբերականը հավելում է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը գերազանցել է 110 000-ը:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3119-ի: