Իրաքցի ուժայինները 25 գրոհայինի են վերացրել երկրի հյուսիսում
Իրաքցի ուժայինները 25 գրոհայինների են վերացրել հյուսիսային Նեյնավա նահանգի Մահմուր շրջանում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով իրաքյան անվտանգության ծառայությունների մամլո հաղորդագրությունը:
«Ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը միջազգային կոալիցիայի ավիացիոն ուժերի հետ համաձայնեցմամբ հատուկ գործողություններ է իրականացրել Մահմուրի հարավում՝ վերացնելով 25 գրոհայինների, ինչպես նաև ոչնչացնելով 9 թունել և ուսումնավարժական բազա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
2017թ. դեկտեմբերին Իրաքի ղեկավարությունը հայտարարել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ամբողջական ազատագրման մասին, որը գրավել էր երկրի տարածքի մոտ մեկ երրորդ մասը:










