Ստամբուլում ոստիկանությունը ցրել է Մարտի 8-ի կապակցությամբ կանանց կազմակերպած քայլերթը (տեսանյութեր)

16:18 • 09.03.20

Ստամբուլի ոստիկանությունը կանանց թույլ չի տվել քաղաքի կենտրոնական Իսթիքլալ (անկախության) պողոտայում քայլերթ անցկացնել: Այս մասին տեղեկացնում է BBC-ի թուրքական ծառայությունը:

Քայլերթ անցկացնելու մտադրության մասին նախապես տեղեկացվել է սոցցանցերում: Սակայն ոստիկանները կանանց թույլ չեն տվել մոտենալ պողոտային կից գտնվող Թաքսիմ հրապարակին` պատճառաբանելով, որ հրապարակն ու Իսթիքլալ պողոտան ընդգրկված չեն նմանատիպ միջոցառումների անցկացման ցանկում:

Ոստիկանությունը մեծաքանակ խմբերով ու պատնեշներով փակել է հրապարակի մուտքը, բազմաթիվ կանայք բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ: