Սիրիահայ պատգամավոր Նորա Արիսյանը պարգևատրվել է Սիրիայի մշակույթի նախարարի կողմից
Մարտի 8-ին Դամասկոսի Ազգային օպերայի սրահում տեղ է ունեցել այդ երկրի Մշակույթի նախարարության կազմակերպած «Մշակույթը վերանորոգում է իր հաղթանակը» խորագրով փառատոնի բացման արարողությունը։
Սիրիայի մշակույթի նախարար Մուհամեդ ալ-Ահմատը պարգևատրել է մի շարք մտավորականների և արվեստագետների։
Սիրիայի մշակույթի տարբեր բնագավառներում ունեցած իրենց ներդրման համար պարգևատրվել են թարգմանիչներ, դերասաններ, նկարիչներ և այլ տաղանդավոր անձինք։
Պարգևատրվածների շարքում էր նա պատմաբան, թարգմանիչ, արևելագետ, արաբ գրողների միության անդամ և Սիրիա-Հայաստան բարեկամական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Նորա Արիսյանը։










