Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով հետաձգվել է մարտի 29-ի հանրաքվեն
Իտալիայի իշխանությունները կորոնավիրուսի համաճարակի ֆոնին հետաձգել են օրենսդիրների քանակը մի քանի հարյուրով կրճատելու հարցով հանրաքվեն, գրում է politico.eu կայքը:
Իտալական Ansa գործակալության տվյալներով՝ մարտի 29-ին կայանալիք հանրաքվեն հետաձգվել է անորոշ ժամանակով:
Իտալիան նոր տեսակի կորոնավիրուսից մահացության թվով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում: Վիճակագրական տվյալներից հետևում է, որ վիրուսից երկրում մահանում է յուրանքանչյուր քսաներորդ վարակակիրը:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:










