Twitter-ն առաջին անգամ Թրամփի տեսանյութին «ոչ հավաստի լինելու» նշան է կցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափի թվիթերյան էջում տեղ գտած տեսանյութը Twitter սոցիալական կայքը նշել է որպես ոչ հավաստի տեղեկություն պարունակող հրապարակում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Տեսանյութը մանիպուլյացիաների է ենթարկվել»,– ասվում է հաղորդագրության մեջ, որը կցվել է 13– վայրկյան տևողությամբ տեսանյութին։ Այն ստացել են դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի ելույթից։ Նշվում, որ տեսանյութն այնպես է փոփոխվել, որ ստացվել է, թե Բայդենն ասում է․ «Մենք միայն կարող ենք վերընտրել Թրամփին»։
Տեսանյութը սկզբում հրապարակել է սոցիալական լրատվամիջոցների գծով Սպիտակ տան ղեկավար Դեն Սկավինոն։
Մարտի 5–ից սկսած Twitter սոցկայքը մի քաղաքականություն է իրագործում՝ նշելով բոլոր այն տեսանյութերը կամ տեսալսողական ֆայլերը, որոնք իր կարծիքով, մանիպուլյացիաների են ենթարկվել։
Խոսքը գնում է ինչպես հասարակ մոնտաժի, այնպես էլ «խորքային կեղծիքի» մասին, երբ համակարգչային գրաֆիկայի միջոցով ներկայացվում է, թե այս կամ այն անձն ինչ-որ բառ է ասել, այն պարագայում, երբ նման բան տեղի չի ունեցել։
I finally agree with Joe Biden on something!
— Charlie Kirk (@charliekirk11) March 8, 2020
He’s exactly right—If we don’t want 4 years of this, we can only re-elect @realDonaldTrump
RT! pic.twitter.com/ckHXu42jZc










